Հայաստանը «փրկել» պատրաստվող «Ջոսի Մհերը» մի տեսանյութ է հրապարակել, որտեղ փորձել է ամեն կերպ հերքել իր ու Մոսկվայի միջև գոյություն ունեցող ու անհերքելի իրողություն հանդիսացող սերտ կապերը՝ ջանալով մարդկանց համոզել, թե ոչ թե այստեղ գործուղղված «շպիոն Օնիկ» է, այլ՝ իբր մի ազնվագույն հայ՝ լի՝ սեփական հայրենիքն անշահախնդրորեն շենացնելու անզուսպ ցանկությամբ: 

 

Ասել, իհարկե, կարելի է ամեն ինչ, հատկապես երբ «լեզվիդ տակ չկա ոսկոր», նամուսդ էլ դրել ես գրպանդ՝ այն օտարին ավանսով բաշխելով: Իսկ ի՞նչ են ասում իրական փաստերը, որոնք «Ջոսի Մհերը» փորձում է թաքցնել խնամքով՝ այդպիսով իր համար ընկալելի «իմիջ» ստեղծելով: 

 

Մհերը հանրությունից քողարկում է իր կասկածելի անցյալը՝ այն, թե ինչպես տարիներ առաջ  «լցնելով տակը»՝ ունեցած-չունեցածը ծախեց ու փախավ Ռուսաստան, որտեղ և ընդամենը հաշված տարիների ընթացքում լուրջ ունեցվածքի տեր դարձավ՝ իրեն թույլ տալով նախկին  ՀՀԿ-ական պատգամավորներ Հարություն Փամբուկյանին ու Խաչիկ Մանուկյանին վաճառած «Ջոսը» հետ վերցնել:  

 

Մեկ այլ հետաքրքիր դրվագ, որի շուրջ արժե մտածել. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի քարոզարշավը, պարզվում է, լրջորեն ֆինանավորել է հենց «Ջոսի Մհերը», որին ստիպել են լուջ փողեր հատկացնել, ինչի դիմաց խոստացել են «քաղցր աչքով» նայել Հայաստանից Ռուսաստան փախած Ավետիսյան Մհերին: Արդյունքում նրան հաջողվել է մտնել ռուսական պետության թևի տակ ու շատ խոշոր անշարժ գույքի կառուցման պետական տենդեր շահել: Նման դրվագների մասին կարելի է շատ երկար խոսել, բայց այսքանն էլ թերևս բավարար է՝ արձանագրելու,թե իրականում որտեղից են «Ջոսի Մհերի» փրչոտ ոտքերն աճում: 

 

Ցանկացած գրագետ մարդ գիտի, հասկանում է՝ մարդու սիրտն այնտեղ է, որտեղ իր փողն է:  «Ջոսի Մհերի» պարագայում ոչ միայն սիրտը, այլև ուղեղն ու ողնուղեղն է Ռուսաստանում, որտեղից էլ նրան թելադրում են՝ ինչ, որտեղ ու երբ արտասանի ու անի: 

 

Այնպես որ՝ Մհերը լավ կաներ, եթե տղամադրկություն  ունենար ու խոսոտովաներ, որ ինքն օտար պետության օրակարգ է  այստեղ սպասարկում՝ հետապնդելով բացառապես իր անձնական շահերից բխող նպատակներ. այդպես գոնե  վախկոտի տպավորություն չէր թողնի, ոմանց համար գուցե լիներ ավելի ընկալելի: 

 

Գիտե՞ք՝ ինչու չի խոստովանում: Չի խոստովանում, քանի որ ինքն էլ է հոգու խորքում լավ հասկատում, որ անիմաստ տեղը «ջուր է պղտորում»՝ այն վերածելով գարշանքի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել